Օհաննա Ավետիսյան

 
 

 
 
DSC00960.JPG
 
 

Մեր պատմությունները շուտով կարող եք նաև լսել փոդքասթով` «Պատմություն ավերակներից այն կողմ»: Շատ կցանկանանք լսել ձեր կարծիքը այս զրույցի վերաբերյալ։ Մեզ հետ կապ կարող եք կապ հաստատել storybeyondtheruins@gmail.com էլ. հասցեի կամ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով: Նախաերգը կոչվում է «Hink Edz», կատարումը` Զուլալի: *Խնդրում ենք հաշվի առնել, որ այս պատմություններում որոշակի հատվածներ կարող են ծանր և մտահոգիչ լինել։

 
 
 
 

Ավելին քան դպրոց

 

Օհաննա Ավետիսյանը ծնվել է 1980թ.-ին: Նրա մանկությունն անցել է Լենինականում (այժմյան Գյումրի): Դեռ վաղ տարիքից նա աչքի էր ընկնում իր խելքով և երգեցողության լավ կարողություններով : Սովորելով անգլերենի խորացված ուսուցում ունեցող դպրոցում ՝ Օհաննան ենց առաջին դասարանից սկսեց ուսումնասիրել անգլերեն և որքան մեծանում, այնքան ավելի էր սիրում էր այդ լեզուն: Մինչերկրաշարժյան Գյումրին նկարագրելիս նա հիշեց. «Ամեն ինչ վառ գույների մեջ էր»:

Երկրաշարժի ժամանակ Օհաննան դպրոցում էր: Նա հիշում է, թե ինչպես էր կորցրել իրեն, ինչպիսի շփոթմունքի և քաոսի մեջ էր: Ընդամենը ութ տարեկան աղջիկը, հետևելով իր մանկական բնազդին, փնտրում էր ինչ-որ ղեկավար մարդկանց, օրինակ ուսուցիչների, ովքեր օգնում էին երեխաներին ապահով կերպով դուրս գալ դպրոցից: Նա չէր հասկանում, թե ինչ է երկրաշարժը և ամբողջովին չէր գիտակցում, թե ինչ է պատահել: Երբ արդեն դրսում էր, աղջնակը տեսավ հասարակ հողաթափերը հագին այգու միջով վազող տատիկին, ով իրեն էր փնտրում: Երբ արդեն միասին էին, տատը ամուր գրկեց նրան:        

Այդ գիշեր մարդիկ վախեցան մնալ իրենց տներում: Օհաննայի հարազատները որոշեցին նրան իրենց հետ տանել Երևան: Ճանապարհին, նայելով ավերակների կույտերին, նա հիշում էր, թե ինչպիսի «գեղեցիկ շենքեր» էին դրանք: Նա մի գիշեր անցկացրեց իր բարեկամի տանը Երևանում, որը գտնվում էր տասնչորս հարկանի շենքում: Դա անքուն ու սարսափելի գիշեր էր, քանի որ այդ շենքում նա իրեն ապահով չէր զգում: Հաջորդ օրը նա գնաց Արմավիում ապրող իր մյուս հարազատների մոտ:

Վարչապետ Մարգարետ Թետչերը Գյումրիում հանդիպում է երկրաշարժից ավերված համար 20 դպրոցի աշակերներին

Վարչապետ Մարգարետ Թետչերը Գյումրիում հանդիպում է երկրաշարժից ավերված համար 20 դպրոցի աշակերներին

Երկու շաբաթ հետո Օհաննան վերադարձավ Գյումրի և վերսկսեց իր դասերը: Երեխաները դասերն անց էին կացնում վրանում, որտեղ ոչ գազ կար, ոչ էլ լուսավորություն: Մեկ-երկու տասնհինգ րոպեանոց դասերի համար նրանք ամեն օր փայտի կամ գազի վառարաններ էին օգտագործում, որպեսզի տաքացնեին այդ սենյակը ։ Դասերից հետո նրանք վերադառնում էին իրենց ընտանիքներ: Հարցազրույցի ժամանակ Օհաննան նշեց. «Գյումրեցիների ոգին և ուժը ապշեցուցիչ էր, քանի որ անգամ նրանք, ովքեր իրենց հարազատներին էին կորցրել երկրաշարժի ժամանակ, չէին կորցնում հույսը։ Նրանք շարունակում էին ապրել և մտածում էին իրենց և իրենց երեխաների ապագայի մասին»:     

Աշակերտների շրջանում մի միտք էր ծագել. «ամենահիանալի բանն» այն կլիներ, որ այնտեղ մի նոր դպրոց կառուցվեր: Մի օր մի բրիտանացի լրագրող եկել էր վրաններում սովորող աշակերտների հետ զրուցելու։ Նա հարցրեց, թե ինչ են երեխաներն ամենից շատ ցանկանում՝ խաղալիքներ, սնունդ կամ հագուստ: Աշակերտներից մեկը պատասխանեց, որ նրանք դպրոց են ուզում՝ մաքուր, գեղեցիկ, հարմարավետ դպրոց: Այս գաղափարը տարածվեց Միացյալ Թագավորությունում, որտեղ հայկական համայնքը բրիտանական կառավարության հետ միասին սկսեցին գումար հավաքել՝ Գյումրիում նոր դպրոց կառուցելու համար:    

 
 

1990թ.-ին դպրոցի կառուցումն ավարտվեց: Օհաննան այն տասը աշակերտներից մեկն էր, ում ընտրել էին մասնակցելու դպրոցի բացման արարողությանը: Դպրոց մտնելուն պես նա ապշեց դրա շքեղությամբ: Այնուհետև նրան ծանոթացրին Անգլիայից ժամանած խելացի, բարի աչքերով մի հիասքանչ կնոջ հետ: Այդ կինը Մարգարետ Թետչերն էր՝ «Երկաթե տիկինը»:    

Դպրոցն անվանվեց Լորդ Բայրոնի անունով: Իր ժամանակակից հարմարությունների համար դպրոցը շատ մեծ պահանջարկ էր վայելում գյումրեցի ընտանիքների շրջանում, այդ իսկ պատճառով աշակերտներին դպրոց ընդունելու համար վիճակահանություն սահմանվեց: Քանի որ Օհաննան համար 20 հիմնական դպրոցի աշակերտուհի էր, նա ինքնաբերաբար ընդունվեց Լորդ Բայրոնի դպրոց, սակայն, դժբախտաբար, նրա եղբորը չընդունեցին:    

Մի քանի տարի հետո բրիտանացիները կրկին օգնեցին դպրոցին ստեղծել ջեռուցման համակարգ, ինչը հնարավորություն կտար աշակերտներին Գյումրու ցրտաշունչ ձմռան ընթացքում ավելի հարմարավետ պայմաններում սովորելու: Մեծ Բրիտանիայի կողմից տրամադրված աջակցության համար Օհաննան մի երգ գրեց, որպեսզի արտահայտի իր երախտագիտությունը: Այդ երգը դարձավ դպրոցի օրհներգը, որը մինչ այժմ էլ մշտապես կատարվում է:     

 
Օհաննա Ավետիսյանը (ձախ կողմում) 2017 թվականի «Հայաստանի լավագույն ուսուցիչ» կոչումով։ Լուսանկարը՝ Panorama.am-ի

Օհաննա Ավետիսյանը (ձախ կողմում) 2017 թվականի «Հայաստանի լավագույն ուսուցիչ» կոչումով։ Լուսանկարը՝ Panorama.am-ի

 

Անգլերեն լեզվի մասնագիտությամբ համալսարանն ավարտելուց հետո, նա անմիջապես հետ վերադարձավ հարազատ դպրոց՝ աշխատելու որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի: Այդ դպրոցում աշխատելը Օհաննայի համար ոչ միայն աշխատանք է, այլ նաև ծառայության մի տեսակ: Ուսուցիչների և աշակերտների հետ նա իրեն կարծես տանն է զգում: 2017թ.-ին դասավանդման մեջ իր ունեցած ավանդի համար նա արժանացավ «Հայաստանի լավագույն ուսուցիչ» կոչմանը: Դրանից հետո բազմաթիվ առաջարկներ ստացավ աշխատելու Հայաստանի այլ հեղինակավոր դպրոցներում, բայց նա մերժեց բոլոր առաջարկները, որպեսզի շարունակի աշխատել Լորդ Բայրոնի դպրոցում:

Օհաննան մեզ հետ զրույցը ավարտեց լավատեսական նոտայով՝ լիահույս Հայաստանի ապագայով. «Ես հավատում եմ մեր երիտասարդությանը: Մեր երիտասարդներն այն ուժն ու զորությունն են, ովքեր կփոխեն իրավիճակը ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ Հայաստանում»:   

 
 
 

 
 
 
 

 
 
 

Օհաննայի մասին

Օհաննա Ավետիսյանը ծնվել է 1980 թվականին և հաճախել Գյումրու համար 20 հիմնական դպրոց։

Ավելի ուշ գերազանցությամբ ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել անգլերենի ուսուցչի որակավորում:

1988-ի ավերիչ երկրաշարժը փլուզում է համար 20 դպրոցը, սակայն բրիտանական կառավարության աջակցությամբ այն վերակառուցվում և կոչվում է Լորդ Բայրոնի անունով։ Օհաննան իր հարազատ դպրոցում անգլերեն է դասավանդում 2002 թվականից սկսած։

2010-ին Օհաննան իր երկու աշակերտների հետ հրավիրվում է մասնակցելու “Թատերական աշխարհի մանկական անսամբլը” միջոցառմանը, որը ընգրկում էր 28 երկրներից 150 և ամողջ Բրիտանիայից 1500 երեխաների։

2017-ին Օհաննան դառնում է հաղթող Հայաստանում “Տարվա լավագույն ուսուցիչ” մրցույթում և ստանում մրցանակ ՀՀ Կրթության նախարարության կողմից։

Օհաննան որդու հետ միասին ապրում է Գյումրիում ։

 
 
 

 
Michael Chen