Story Beyond The Ruins
 
 
DSC03943-min[1].jpg
 

Ընդհանուր ազդեցություն

 
 
 
 
 

Հայաստանը գտնվում է Թուրքիայից դեպի Հնդկաստան ձգվող սեյսմիկ գոտում, որտեղ արաբական տեկտոնիկ սալը հրում է դեպի հյուսիս՝ բախվելով Եվրասիական սալին: Պատմականորեն Կովկասյան լեռնային համակարգը ձևավորվել է այս երկրաբանական ճեղքի արդյունքում և պատասխանատու է դարեր շարունակ գոյություն ունեցող սեյսմիկ ակտիվության համար:

1988թ. դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11:41-ին, հուժկու երկրաշարժի առաջին ցնցումը հարվածեց Հայաստանի հյուսիսին, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքից մոտավորապես 3 մղոն հեռավորության վրա: Դրա ուժգնությունը կազմում էր Ռիխտերի սանդղակով 6.8 մագնիտուդ: Դրանից 4 րոպե հետո 5.8 ուժգնությամբ ետցնցում է հարվածում: Հաջորդ մեկ տարվա ընթացքում հարյուրավոր այդպիսի ետցնցումներ են գրանցվում երկրաբանների կողմից:  

Երկրաշարժի կողմից ավերածությունները խիստ երկարատև ազդեցություն ունեցան երկրի վրա: Այն ոչնչացրեց 21 քաղաք և 342 գյուղ՝ տարածվելով Հայաստանի ամբողջ տարածքի ավելի քան 40% վրա:[1] Շատ շինություններ, որոնք մասամբ կանգուն էին մնացել առաջին ցնցումից հետո, երկրորդից հետո ամբողջությամբ գետնին հավասարվեցին: Սա նշանակում է` մոտավորապես 8 միլիոն քառակուսի մետր բնակելի շինությունների կորուստ, այսինքն՝ այն ժամանակ երկրի ողջ բնակարանային ֆոնդի 17%-ը:[2] Մահացան,ընդհանուր թվով 30.000 մարդ, 150.000-ը վիրավորվեցին, իսկ 500.000-ը մնացին առանց ապաստան:[3] Առաջացած քաոսը ստիպեց բազմաթիվ մարդկանց տեղափոխվել: Ըստ տվյալների՝ 130.000 մարդ տարհանվեց երկրից, իսկ մոտավորապես 150.000-ն էլ կաթվածահար եղած հյուսիսից տեղափոխվեցին Երևան:[4] Եթե տնտեսական տեսանկյունից խոսենք, ապա երկրաշարժի ընդհանուր արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը մոտավորապես 40 տոկոսով նվազեցրեց Հայաստանի արտադրողական պոտենցիալը:[5] Երկրաշարժը կաթվածահար արեց այնպիսի կարևոր ծառայություններ, ինչպիսիք են հաղորդակցությունը, տրանսպորտը, ջուրը, սանիտարական և էներգետիկական մատակարարումը, որոնք պատահական սկզբունքով վերակառուցվեցին հաջորդ դժվարին տասնամյակի ընթացքում: 

Այս ամենին անմիջապես հաջորդող իրավիճակը վտանգավոր էր, և այն ավելի սրվեց անարդյունավետության, կոռուպցիայի և տրվող օգնության համար մրցակցության պատճառով: Ողջ մնացածները շոկային վիճակում էին: Ո´չ նրանք, ո´չ էլ փրկարարները ցրտից պաշտպանվելու համար չունեին պատշաճ պարագաներ: Սկզբնական շրջանում փրկարարական աշխատանքներն արվում էին ձեռքով և տնային գործիքներով, մինչև ժամանեցին տեխնիկական սարքավորումները, չնայած ամբարձիչ կռունկներն այնքան քիչ էին, որ անգամ դրանից հետո գլխավոր փրկարարարկան մեթոդը ձեռքով աշխատող աշխատույժն էր: Բժիշկներն աշխատում էին կայունացնել վիրավորների վիճակը: Ծանր վիրավորումներ ստացածներն այնքան շատ էին, որ հնարավոր չէր լինում հատուկ ուշադրություն դարձնել յուրաքանչյուրին: Ավազակները գողություն էին անում դիակներից և թալանում էին թույլերին և ծերերին: Այս խառնաշփոթին ավելացել էին նաև թարգմանության հետ կապված խնդիրները: Որոշ օգնության պարագաներ այդպես էլ երբեք չհասան իրենց հասցեատերերին: Փոխարենը դրանք կամ գողացվում էին, կամ այլ վայրեր էին ուղարկվում, իսկ որոշ հաշվետվությունների համաձայն էլ՝ անգամ վաճառվում էին Երևանի փողոցներում:[6] Անտուն մարդկանց համար կառուցված ժամանակավոր կացարանները փոքր էին, նեղլիկ և այդքան էլ ապահով չէին տարերքներից պաշտպանվելու համար:    

 
 
armenia-vector-map.png
 
DSC01884-min[1].JPG
 

Տեղական ազդեցություն

 
 

Սպիտակ

Աղջիկը Սպիտակի իր ավերված դպրոցի առջև: Նկարը՝ Ջերրի Բերնդթ:

Աղջիկը Սպիտակի իր ավերված դպրոցի առջև: Նկարը՝ Ջերրի Բերնդթ:

Հավանաբար երկրաշարժի ամենամեծ ազդեցությունները զգացվել են Սպիտակում: Բոլոր կարևորագույն կառույցները ավերվեցին: Խորհրդային  իշխանությունները տեղյակ էին, որ տարածքը սեսյմիկ գոտի է և տեղի կառուցապատման ժամանակ հաշվի էին առել երկրաշարժի դիմադրողականությունը, բայց առաջին ցնցման և երկրորդ ետցնցման ուժգնության համագումարը գերազանցեց նրանց բոլոր սպասելիքները: Ավելին, անբարեխիղճ շինարարական պրակտիկան և որոշ նախագծային ընտրություններ վկայում են, որ ոչ բոլոր շենքերն էին կառուցված ամբողջովին խորհրդային օրենքներին և առավել ևս միջազգային չափանիշներին համապատասխան: Քարե շինությունները վերածվեցին փլատակների՝ թափվելով ուղիղ մարդկանց վրա: Մինչև երկրաշարժը 25.000 բնակչությունից միայն Սպիտակում մահացան ավելի քան 5.000 մարդ:[7]

Տարբեր երկրներ իրենց ներդրումն ունեցան Սպիտակի վերակառուցման գործում՝ կառուցելով որևէ թաղամաս կամ քաղաքացիական շինություն: Օրինակ՝ նորվեգացիները կառուցեցին հիվանդանոց և բնակարաններ բժիշկների համար, իտալացիները տեղադրեցին փոքր հավաքովի բնակարանային միավորներ, իսկ շվեցարացիները հայաստանցի աշխատողների հետ միասին ընտանիքների համար կառուցեցին մի մեծ թաղամաս: Նոր շինությունները նախատեսված էին դիմակայելու ավելի մեծ սեյսմիկ ցնցումների: Այս երկրների համատեղ ջանքերը Սպիտակի վրա թողել են բազմամշակութային հետք, որը մինչ օրս դեռ տեսանելի է. ռուսների, ուզբեկների, էստոնացիների, նորվեգացիների, իտալացիների և շվեյցարացիների կողմից կառուցված շինություններն այսօր էլ կրում են իրենց միջազգային անունները: Այս թաղամասերը կառուցվել են տարբեր վայրերում՝ փլատակների մաքրման աշխատանքների հետ զուգահեռ: Տեղի բնակիչները երբեմն, բայց ոչ միշտ, խորհրդակցում էին, թե որտեղ պետք է լինի նոր շինությունը: Քառակուսի, կուչ եկած ժամանակավոր տներից շատերը դրանից հետո ձևափոխվել և վերանորոգվել են ընտանիքների կողմից, ովքեր դեռ շարունակում են ապրել այնտեղ՝ փորձելով կիրառել ստեղծարար և նորարար ձևեր: Այդ ժամանակ անհրաժեշտ որոշ փոփոխություններ դարձան այսօրվա Սպիտակի յուրօրինակ, տարբերվող առանձնահատկությունները: Անմիջապես երկրաշարժից հետո որպես հիշատակ ամբողջությամբ մետաղական թերթից կառուցված եկեղեցին կարևոր նշանակություն ունեցավ նրանց համար, ովքեր հանգստություն էին գտնում հավատքի մեջ: Չնայած ավելի ուշ քաղաքի կենտրոնում  կառուցվեց ավանդական քարե եկեղեցի, բայց մետաղականը տեսանելի է մայրուղուց, երբ վարում ես մեքենադ դեպի քաղաքի կենտրոն: Այն պահպանում է իր յուրօրինակությունը՝ հաշվի առնելով օգտագործված նյութը և դրա կառուցման հանգամանքները:  Բացի դրանից, Մայր Թերեզայի կողմից ստեղծված «Գթասրտության օրդեն»-ի հիմնադրամի կողմից կառուցվեց ևս մեկ կենտրոն՝ օգնելու Սպիտակի բազմաթիվ մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող բնակիչներին: Այն գործում է մինչ օրս և ընդունում է քույրերի ամբողջ աշխարհից:

 

Գյումրին և այլ վայրերը

Երկրաշարժից հետո Գյումրիում շատերն ապրում էին այսիպիսի «դոմիկներում»:   Նկարը՝ Ջերրի Բրեդթ:

Երկրաշարժից հետո Գյումրիում շատերն ապրում էին այսիպիսի «դոմիկներում»: Նկարը՝ Ջերրի Բրեդթ:

Սպիտակից հետո 1988թ. երկրաշարժի ամենամեծ ազդեցությունները զգացվեցին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Գյումրիում, որն այն ժամանակ հայտնի էր որպես Լենինական: Այն ժամանակ դրա բնակչությունը կազմում էր մոտ 200.000, որից 15.000-17.000-ը մահացան:[8] Խորհրդային ժամանակաշրջանում կառուցված հիմնականում բարձրահարկ բնակելի շենքերի մոտ 80% ավերվեց:[9] Սպիտակի և Գյումրու 131 դպրոցներից 105 օգտագործման ենթակա չէին: Չնայած որ Գյումրին ավելի հեռու էր գտնվում էպիկենտրոնից, քան Վանաձորը՝ հյուսիսային Հայաստանի մյուս խոշոր քաղաքը, Գյումրին ավելի շատ վնաս կրեց՝ հաշվի առնելով հարթ բարձրավանդակում իր գտնվելու դիրքը, ի տարբերություն լեռներով շրջապատված Վանաձորի:

Խորհրդային իշխանությունները ոչ միայն ուշացրեցին արձագանքը ստեղծված իրավիճակին, այլ նաև խուսափեցին ցածր որակի շինարարության համար անմիջական պատասխանատվությունից, ինչը ավելի մեծ կորուստների պատճառ հանդիսացավ, քան կարող էր լինել: Բացի դրանից խորհրդային իշխանություններն ուշացրեցին արտասահմանյան օգնություն հասցնող աշխատակիցների մուտքը քաղաք, իսկ երկրաշարժից 10 օր հետո հրաման ընդունեցին, ըստ որի բոլոր օտարերկրացիները պետք է լքեին քաղաքը: Ընդհանուր հաշվով նվազագույնը 24.000 տներ ավերվեցին, իսկ ընտանիքները մինչև օրս ապրում են Գյումրու մի քանի թաղամասերում գտնվող ժամանակավոր կացարաններում:[10]

Այս տեսանյութը ներկայացնում է Գյումրին երկրաշարժից հետո, իսկ վավերագրական ֆիլմը պարունակում է լրացուցիչ լուսանկարներ և անձնական վկայություններ:

 Վանաձոր և Ստեփանավան քաղաքները նույնպես մասամբ ավերվել էին: Մեր «Պատմություններ» բաժնում դուք կարող եք ավելին իմանալ այս քաղաքների, ինչպես նաև ավելի փոքր հյուսիսային քաղաքների վրա երկրաշարժի ունեցած ազդեցության մասին: 

 
 
 

1988թ. հայաստանյան երկրաշարժի համառոտ նկարագիր 

Երկրաշարժի ուժգնությունը: 6.8

Մահացության թիվը: 25,000 - 50,000

Ավերված գյուղերը: 342

Տեղահանված մարդկանց ընդհանուր թիվը: 500,000

Հայաստանի ազդակիր տարածքները տոկոսով: 40%

Երկրաշարժի գնահատման արժեքը: 10 միլիարդ ԱՄՆ դոլար

 
DSC08612-min[1].jpg
 

Միջազգային արձագանքը

 
 

Հաջորդեց միջազգային արագ և կարևոր օգնությունը: Ընդհանուր առմամբ 1500 փրկարարներ և 230 բժիշկներ ժամանեցին Հայաստան: Կարմիր Խաչի միջոցով արևմտյան և արևելյան Եվրոպայի երկրներից օգնության տարբեր պարագաներ բերվեցին Հայաստան: Օգնության հասան նաև այնպիսի երկրներ, որոնք որևէ դիվանագիտական հարաբերություններ չունեին ԽՍՀՄ-ի հետ, ինչպիսիք էին օրինակ Իսրայելը, Հարավային Կորեան, Չիլին և Հարավային Աֆրիկան: Մինչև 1989թ. հուլիս ամիսը 113 երկրներից հասած նվիրաբերությունների ընդհանուր արժեքը կազմում էր 500 միլիոն ԱՄՆ դոլար:[11]

Խորհրդային միության գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը նախագահ Ռեգանի և փոխնախագահ Բուշի հետ՝ նախքան երկրաշարժի մասին տեղեկանալը:

Խորհրդային միության գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը նախագահ Ռեգանի և փոխնախագահ Բուշի հետ՝ նախքան երկրաշարժի մասին տեղեկանալը:

Հատկանշական է, որ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից ի վեր այս միջազգային օգնությունը ԱՄՆ-ի և այլ Եվրոպական երկրների համար առաջին առիթը հանդիսացավ պաշտոնապես մուտք գործելու Խորհրդային միություն: Երբ երկրաշարժը ցնցեց Հայաստանը, Խորհրդային միության ղեկավարը՝ Միխայիլ Գորբաչովը, գտնվում էր ԱՄՆ-ում՝ մասնակցելու Ամերիկայի նախագահ Ռոնալդ Ռեգանի հետ շրջադարձային հանդիպման: Հաջորդ օրը Գորբաչովը ետ է վերադառնում Մոսկվա, որպեսզի արձագանքի տիրող իրավիճակին: Ի սկզբանե նա խոստանում է որպես օգնություն հատկացնել 5 միլիարդ ռուբլի (այժմյան մոտ 8 միլիարդ ԱՄՆ դոլար), սակայն մի քանի կարևոր խանգարող հանգամանքներից ելնելով, ինչպիսիք էին օրինակ ԽՍՀՄ-ի փլուզումը, այդ գումարը այդպես էլ չի հասնում տուժածներին:[12] Սա երբեմն անվանում են նաև «մարդասիրական պատի անկում»՝ մարդասիրական պատմության մեջ հատկանշելով նոր փուլ, քանի որ միջազգային հանրությունը լայնորեն մասնակցում էր աղետի չեզոքացման աշխատանքներին՝ չնայած Սառը Պատերազմի քաղաքական լարվածությանը: 

   Չնայած հզոր պետության իշխող ուժի իր կարգավիճակին և Հայաստանի հանդեպ ունեցած իր իշխանական դիրքին, Խորհրդային միության արձագանքը երկրաշարժին լավագույն դեպքում հակասական էր, իսկ վատագույն դեպքում՝ խանգարող: Մոսկվա ժամանող օտարերկյա օգնության փրկարարները և լրագրողները ուշանում էին՝ խորհրդային անարդյունավետ բյուրոկրատիայի և ակնհայտ կասկածամտության պատճառով: Երբ Հայաստանի քաղաքացիական բյուրոկրատիան նույնպես չկարողացավ արդյունավետ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին,  պետական մամուլը խստորեն քննադատեց նրանց: Խորհրդային բժիշկները չունեին «Երկարատև ճնշման համախտանիշի» լայնածավալ դեպքերի հետ համապատասխան աշխատանքային փորձ,  այդ իսկ պատճառով մասնագիտացված բժշկական սարքավորումները և ներքին օրգանների վնասվածքների բուժման գծով վերապատրաստված անձնակազմը արտասահմանից ժամանեցին այստեղ: Երբ Խորհրդային միությունը փլուզվեց, նույն ճակատագրին արժանացան նաև իր կողմից իրականացվող փրկարարական աշխատանքները, իսկ խոստացված վերակառուցման ծրագրերը դադարեցվեցին:

Չնայած թերություններին, միջազգային օգնության արձագանքի ծավալներն անհերքելի են: Այդ ժամանակ օգնության հասած կամավորներն այժմ վկայում են, որ մատակարարումների 80 տոկոսը բաշխվել է արդարացիորեն:[13] Կառավարության պաշտոնատար անձիք դրանից 16 տարի հետո վկայում են, որ ընդհանուր թվով 2 միլիարդ ԱՄՆ դոլարի միջազգային օգնություն է տրամադրվել:[14]

Ֆրանսիացի փրկարարը շան հետ միասին փնտրում են փլատակների տակ: Նկարը՝ Ալեքսանդեր Մակարովի:

Ֆրանսիացի փրկարարը շան հետ միասին փնտրում են փլատակների տակ: Նկարը՝ Ալեքսանդեր Մակարովի:

Միջազային տեսանկյունից պետք է նշել, որ 1988թ. հայաստանյան երկրշարժի արձագանքը նոր դաս եղավ մարդասիրական մոբիլիզացիայի համար: Մինչև 1980-ականների վերջերը միջազգային աղետի փրկարարական աշխատանքներն արձագանքել էին միայն արևադարձային տարածքներում արտակարգ իրավիճակներին: Ձմեռվա կեսին ցուրտ եղանակային պայմաններում մարդասիրական օգնություն ցուցաբերելը այլ դժվարություններ էր  ներկայացնում: Որևէ ծածկի կամ տաք հագուստի տեսքով ցրտից պաշտպանվելը այնքան հրատապ անհրաժեշտություն էր, որքան մաքուր ջուրը, բժշկական օգնությունը և սնունդը: Փրկարարական թիմերը, ովքեր փորձում էին էվակուացնել զոհերին այդ սառնամանիքին, գիտակցում էին, որ իրենց նույնպես անհրաժեշտ է պաշտպանվել այդ ցրտից: Այսպիսով, այս փորձառությունը լավ դաս հանդիսացավ հետագա աղետներին արձագանքելու համար՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով ցուրտ եղանակային պայմաններում փրկարարական գործողությունների յուրահատուկ մարտահրավերներին: Նման դասեր քաղվեցին նաև կապված գենդերային հավասարության հետ, քանի որ ավելի շատ տաք հագուստ էր տրամադրվել տղամարդկանց համար, քան թե կանանց և երեխաների, ինչպես նաև լեզվական ներգրավվածության ապահովման տեսանկյունից, քանի որ տրամադրված ապրանքների մեծ մասի վրա գրությունները ո´չ ռուսերեն էին և ո´չ էլ հայերեն, իսկ թարգամնելու համար ժամանակ և փորձ էր պահանջվում:         

 
 
2560px-Ruins_of_Azerbaijani_house_in_Karabakh_during_the_war-min[1].jpg
 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

 
 

Երկրաշարժի և օգնության ջանքերի հետ միաժամանակ սկսվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ սրացումը՝ ձևավորելով շատ հայերի կյանքը հենց այդ ժամանակ:

Լեռնային Ղարաբաղը մասամբ ինքնավար հանրապետություն է, որը միջազգայնորեն ճանաչված է իբրև ադրբեջանական տարածք, չնայած որ այն կառավարվում և գրեթե 95 տոկոսով բնակեցված է էթնիկ հայերով, որի ընդհանուր բնակչությունը կազմում է 146.000:[15] Գտնվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը կազմում է Հայաստանքի տարածքի մեկ վեցերորդը, իսկ Ադրբեջանի՝ մեկ տասներորդը: Հայերը հաճախ օգտագործում են Լեռնային Ղարաբաղի հայկական նշանակությամբ անվանումը, այն է Արցախ:

Երբ Խորհրդային իշխանությունը Մոսկվայում սկսեց մասերի բաժանել իր կայսրությունը, 1921թ. այդ տարածքը Իոսիֆ Ստալինի կողմից բռնի ուժով հանձնվեց Ադրբեջանի իշխանությանը: Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումն այն մնաց Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մի մաս: Այնուամենայնիվ, 1980-ականների վերջին խորհրդային ղեկավար Միխայիլ Գորբաչովի «գլասնոստ»-ի և «պերեստրոյկա»-ի չափավոր քաղաքականությունները պատմական հնարավորություն ընձեռեցին ղարաբաղյան հայերին արտահայտելու իրենց դժգոհությունները և պահանջը՝ վերամիավորվելու իրենց հայրենիքի հետ: Այսպիսով 1988-ից միչև 1992թթ. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սկսվեց զանգվածային ազգայնական շարժում, որի նպատակն էր Հայաստանի իրավասությունը հաստատել տարածաշրջանի նկատմամբ: 

 
Ստեփանակերտ

Ստեփանակերտ

 

Երկրաշարժի և օգնության ջանքերի հետ միաժամանակ սկսվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ սրացումը՝ ձևավորելով շատ հայերի կյանքը հենց այդ ժամանակ:

Լեռնային Ղարաբաղը մասամբ ինքնավար հանրապետություն է, որը միջազգայնորեն ճանաչված է իբրև ադրբեջանական տարածք, չնայած որ այն կառավարվում և գրեթե 95 տոկոսով բնակեցված է էթնիկ հայերով, որի ընդհանուր բնակչությունը կազմում է 146.000:[16] Գտնվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը կազմում է Հայաստանքի տարածքի մեկ վեցերորդը, իսկ Ադրբեջանի՝ մեկ տասներորդը: Հայերը հաճախ օգտագործում են Լեռնային Ղարաբաղի հայկական նշանակությամբ անվանումը, այն է Արցախ:

Ղարաբաղյան շարժման առաջին ցույցերը Ստեփանակերտում, փետրվարի 13, 1988թ.

Ղարաբաղյան շարժման առաջին ցույցերը Ստեփանակերտում, փետրվարի 13, 1988թ.

Երբ Խորհրդային իշխանությունը Մոսկվայում սկսեց մասերի բաժանել իր կայսրությունը, 1921թ. այդ տարածքը Իոսիֆ Ստալինի կողմից բռնի ուժով հանձնվեց Ադրբեջանի իշխանությանը: Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումն այն մնաց Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մի մաս: Այնուամենայնիվ, 1980-ականների վերջին խորհրդային ղեկավար Միխայիլ Գորբաչովի «գլասնոստ»-ի և «պերեստրոյկա»-ի չափավոր քաղաքականությունները պատմական հնարավորություն ընձեռեցին ղարաբաղյան հայերին արտահայտելու իրենց դժգոհությունները և պահանջը՝ վերամիավորվելու իրենց հայրենիքի հետ: Այսպիսով 1988-ից միչև 1992թթ. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սկսվեց զանգվածային ազգայնական շարժում, որի նպատակն էր Հայաստանի իրավասությունը հաստատել տարածաշրջանի նկատմամբ:

 
 

 1914թ.-ից միչև 2018թ.՝ մի քայլ Հայաստանի պատմության միջով:

DSC03721-min[1].jpg
 

Դժվարություններ անկախությունից հետ

 
 

Անկախություն ձեռք բերելուց հետո ողջ երկիրը անցավ դժվարին ժամանակաշրջան՝ երկրաշարժի, ղարաբաղյան պատերազմի և նոր երկրի մարտահրավերների պատճառով: Երկիրը պայքարում էր տնտեսական ճգնաժամի դեմ՝ փորձելով գտնել ուղիներ, որպեսզի կարողանա բավական սնունդ և էներգիա ապահովել մարդկանց կարիքները հոգալու համար:    

Մի երևանցի կին այրում է անիվը, որպեսզի տաքանան: Նկարը՝ Ջերրի Բերնդթ:

Մի երևանցի կին այրում է անիվը, որպեսզի տաքանան: Նկարը՝ Ջերրի Բերնդթ:

Մեծ կոմունիստական հավաքական պետությունների անդամ լինելուց հետո այս հանկարծակի անցումը դեպի փոքր անկախ երկրի գլխիվայր շրջեց մարդկանց կյանքերը: Բոլոր խորհրդային երկրները տնտեսապես փոխկապակցված էին, քանի որ յուրաքանչյուրը հենվում էր մյուսների ռեսուրսների և արտադրանքի վրա՝ միևնույն ժամանակ իր տնտեսական ներդրումն ունենալով ընդհանուրի համար: Հայաստանի անկախացումից հետո հին խորհրդային գործարանները փակվեցին և տնտեսությունը կաթվածահար եղավ: Գործազրկությունը սարսափելիորեն աճեց: Մինչ գյուղական բնակավայրերում ընտանիքները կարողանում էին գումար վաստակել գյուղատնտեսությամբ, քաղաքի բնակիչների համար միակ հասանելի արդյունաբերությունը առևտուրն էր: Տնտեսական պարագաները ձեռք էին բերվում և վաճառվում շատ ավելի ցածր գնով, քան իրենց իրական արժեքն էր: Շուկայում գերակշռում էին վաճառողները, քիչ էին գնորդները: Տեղի բիզնեսները չունեին մշտական էլեկտրականության հասանելիություն, որպեսզի կարողանային աշխատել, իսկ արհեստավորներն էլ չունեին անհրաժեշտ հումք՝ ինչ-որ բան պատրաստելու համար:     

Սկսվեց հացի թանկացումը, և մարդիկ սովորեցին ամբողջ օրը հացի համար հերթ կանգնել: Հացի տրամադրումը շատ անկանոն կերպով էր կազմակերպվում: Այս ամենը հանգեցրեց նրան, որ ապրուստ վաստակելու միակ ուղին Հայաստանից դուրս աշխատելն էր և այնտեղից տուն գումար ուղարկելը: Կրթված մասնագետների զգալի մաս սկսեց ավելի լավ կյանք փնտրել արտասահմանում, ինչի արդյունքում սկսվեց ուղեղների արտահոսք նորանկախ երկրից: Իսկ նրանք, ովքեր մնացին, սկսեցին շուկայում ապրանքների փոխանակմամբ զբաղվել՝ չունենալով հնարավորություն օգտագործելու ասես թե անցյալ կյանքում ունեցած իրենց փորձը:  Որոշ հայեր, չունենալով աշխատանք կամ որևէ զբաղվածություն, հուսալքվում էին: Միջազգային օգնությունը երբեմն հասնում էր ընտանիքներին, բայց միայն օգնությունը չէր կարող որևէ եկամուտ ստեղծել կամ էլ որևէ տնտեսական գործունեություն ծնել: Երևանի փողոցներում մուրացկանություն անելը դարձավ սովորական:  

Այս դժվարությունները ողբերգական փոփոխությունների հանգեցրին ընտանքիների կյանքում և հայաստանյան ապրելակերպում: Սնունդը սկսեցին ուտել սառը վիճակում: Սուրճը՝ հյուրերին առաջարկվող համընդհանուր մշակութային յուրահատկությունը, թանկացավ և հետևաբար սկսվեց հազվադեպ օգտագործվել: Այդ է պատճառը, որ շատ ընտանիքներ այլևս չէին ընդունում հյուրերի, որպեսզի խուսափեին այն անհարմարությունից, որ չէին կարող այդ բարի կամքի ժեստը դրսևորել: Միսը դարձավ ճոխություն: Հայ ընտանիքները, որպես կանոն, ձմռան համար մթերում էին ահռելի քանակությամբ ամառային մրգեր՝ մուրաբաների, պահածոների և կոմպոտների տեսքով, բայց այժմ գումար չունեին պահածոյացնելու համար: Այսպիսով առաջնահերթությունները փոխվեցին՝ ընտանիքի համար առօրյա անհրաժեշտ հրատապ ուտելիքի օգտին:

Տատը և թոռը նավթ են հավաքում Երևանում: Նկարը՝ Ջերրի Բերնդթ:

Տատը և թոռը նավթ են հավաքում Երևանում: Նկարը՝ Ջերրի Բերնդթ:

Մշակութային միջոցառումները, ինչպիսիք էին օրինակ թատրոնը և երաժշտությունը, որոնք ներկայացնում էին հայկական հայտնի աշխատանքներ, դեռ տեղի էին ունենում Երևանում, բայց նրանք այլևս հասանելի չէին, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անվճար էին լինում հանրության համար: Հացը առօրյա գլխավոր խնդիրն էր: Մարդիկ նոր հագուստ և անգամ դեղորայք չէին գնում: Փոխարենը իրենց գումարը ծախսում էին սննդի վրա: Ավանդական կարևոր առիթները, ինչպիսիք էին օրինակ երեխայի ծնունդը, հարսանիքները կամ հյուղարկավորությունները, հսկայական ֆինանսական բեռ էին դառնում ընտանքիների համար:    

Երկրաշարժի և ղարաբաղյան պատերազմի համընկնման հետևանքով՝ ծանր էներգետիկ ճգնաժամ է առաջանում: Երկրշարժից հետո մինչև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նավթային բլոկադան, Չերնոբիլի նման աղետից խուսափելու նպատակով՝ 1989թ. փետրվարին Հայաստանի կառավարությունը փակում է Հայաստանի ատոմակայանը՝ Մեծամորը: Էլեկտրականության բացակայությունը հանգեցնում է տնտեսության և հասարակության տեմպերի նվազմանը: Երևանի բնակիչները 1994-1995թթ. ձմռան ամիսներին օրական երկու ժամից էլ քիչ էներգիա էին ունենում:[17] Մարդիկ սովորել էին արթնանալ ցանկացած ժամի և անել տնային ամենօրյա գործեր, քանի դեռ էներգիա ունեին: Չնայած հանրային ճնշումներին՝ ատոմակայանը չվերագործարկվեց մինչև 1995թ.: Սա նշանակում էր, որ բացի սննդի խնդրից, ջեռուցումը մեկ այլ լրացուցիչ ծախս էր:  Մարդիկ այրում էին գրքեր և հին կահույքը, որպեսզի տաքանային: Նրանք փակում էին տների քիչ օգտագործվող հատվածները և հավաքվում էին մի տարածքում, հագնում էին մի քանի շերտ հագուստ կամ պարզապես մնում էին անկողնում: Փայտը տանկ էր, ինչի արդյունքում մարդիկ կտրում  կամ արմատախիլ էին անում Հայաստանի անտառները, ինչը հյուսիսային մարզերում հանգեցրեց զգալի անտառահատումների:    

 
 
 
Ընտանեկան կապերը խաթարվեցին, իսկ հայրենի քաղաքի ծանոթ բնապատկերները փոխվեցին:
— ՀԱՐԱՏև ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ, storybeyondtheruins.com
 
DSC02750-min[1].JPG
 

Հարատև ժառանգությունը և ազդեցությունը

 
 

Երկրաշարժին հաջորդող տարիները ազդակիր տարածաշրջանների վրա ունեցան բարդ հոգեբանական, տնտեսական և մշակութային հետևանքներ: Քանի որ երկրաշարժը տեղի էր ունեցել ցերեկային ժամի, երբ մարդիկ զբաղված էին իրենց առօրյա կյանքով, շատերը հստակ հիշում են, թե որտեղ էին և ինչ էին անում այդ ժամանակ: Ընտանեկան կապերը խաթարվեցին, իսկ հայրենի քաղաքի ծանոթ բնապատկերները փոխվեցին: Երեխաները և մեծահասակները տառապում էին այն ինչ հիմա ընդունված է ասել չախտորոշված հետվնասվածքային սթրեսային խանգարումով: Բացի նրանից, որ մարդիկ կորցրել էին իրենց տները, որպես ֆիզիկական կառույցներ, նրանք նաև կորցրել էին անվտանգության և ապահովության զգացողությունը: Ավերվել էին շատ եկեղեցիներ, ինչը հսկայական հարված էր մի ազգի համար, ով հպարտորեն ինքն իրեն ճանաչում է որպես քրիստոնյա: Ընտանիքները շատ կարիքներ ունեին հոգալու և սկսեցին իրենց անպաշտպան զգալ, երբ օգնություն այլևս չէր բաժանվում, անգամ այն պարագայում, որ օգնությունն հասնում էր Հայաստանի այլ մարզերից:

Սահմանից Սահման ծրագրում ներգրավված հայ և ամերիկացի կամավորները, ովքեր սովորեցնում են առողջ ապրելակերպի մասին, անցնում են վերանորոգվող եկեղեցու մոտով:

Սահմանից Սահման ծրագրում ներգրավված հայ և ամերիկացի կամավորները, ովքեր սովորեցնում են առողջ ապրելակերպի մասին, անցնում են վերանորոգվող եկեղեցու մոտով:

Տնտեսական տեսանկյունից այս տարածաշրջանները բախվեցին վերակառուցման հետ կապված շատ խնդիրների: Շատ ենթակառույցներ և արտադրողական կարողություններ ավերվել էին, իսկ ծառայությունները հեշտ չէ փոխարինել նոր երկրում: Մյուս կողմից, վերականգնումը հետաձգվեց՝ Թուրքիայի բոյկոտի, Խորհրդային միության փլուզման և դրան հաջորդող ղարաբաղյան պատերազմի պատճառով: Միևնույն ժամանակ շատ հայեր երազում էին, որ միջազգաին օգնությունը կտրամադրեր սարքավորումներ և համակարգեր, որոնք հետագա տնտեսական աճի համար հիմք կհանդիսանային:    

 Երբ մարդիկ դադարեցին աշխատանք փնտրել, հյուսիսային Հայաստանում սրվեց բնակչության անկման գործընթացը: Պատճառները, որոնք ստիպում էին մարդկանց մեկնել, բազմաթիվ էին՝ ցուրտը և սովը, անկայուն քաղաքական իշխանությունները և այն միտքը, որ մեկնելով արտասահման և միանալով այնտեղի սփյուռքահայությանը, նրանց ավելի քիչ հայ չի դարձնի:[18] Մյուսները մնացին երկրի կամ հարևանների հանդեպ իրենց ունեցած պարտականությունից, կամ էլ չունեին որևէ ֆինանսական միջոց մեկնելու: Հայրենիքից հեռացած բնակչության որոշ մասը վերադարձավ Հայաստան, իսկ շատերն էլ հաստատվեցին արտերկրում և նոր կյանք սկսեցին այնտեղ: Այդ բնակչության մի մասը դադարեց գումար ուղարկել տուն ՝ թողնելով իրենց բարեկամներին անօգնական և ճակատագրի հույսին: Այսօր էլ շատ տղամարդիկ Հայաստանի հյուսիսում աշխատանք են փնտրում Ռուսաստանում կամ այլ վայրերում՝ տնտեսական իրավիճակից ելնելով: Նրանք մեկնում են կամ հիմնական բնակության կամ էլ տարվա մի մասը կամ ամբողջ տարի սեզոնային աշխատանքի:   

1988թ. երկրաշարժին նվիրված հուշակոթող Սպիտակում:

1988թ. երկրաշարժին նվիրված հուշակոթող Սպիտակում:

1988թ-ից ի վեր երկրաշարժը իր ուրույն տեղն է գտել մշակույթի մեջ: Երկրաշարժից անմիջապես հետո ֆրանսիահայ երգիչ Շարլ Ազնավուրը գրեց Pour toi Arménie երգը (Քեզ համար Հայաստան), որպեսզի դրանով միջազգաին ճանաչում ապահովի զոհերի համար և կարողանա օգնության համար գումար հավաքել: Նա նաև ստեղծում է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական հիմնադրամը, որը տրամադրեց միլիոնավոր դոլարներ երկրաշարժից փրկվածների օգնության համար: Հաջորդ տասնամյակի ընթացքում հիմնադրամը տրամադրում էր առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես օրինակ տներ, սնունդ և էլեկտրականություն հազարավոր հայերի, ովքեր գոյատևում էին հանրապետության առաջին դժվարին տարիներին: Իր մարդասիրության՝ Հայաստան կատարած այցելությունների, փրկվածների հետ ժամանակ անցկացնելու և այս հիմնադրամը ստեղծելու համար նա այսօր ճանաչված է որպես Հայաստանի հերոս: Դուք կարող եք շուտով ավելին կարդալ Շարլ Ազնավուրի և նրա՝ Հայաստանում ունեցած ժառանգության մասին մեր բլոգում: 

Ավելի արդիական երաժշտական ճանաչողական միջոցառում է Տիգրան Համասյանի դաշնամուրի դյութիչ կոմպոզիցիան, որը կոչվում է «Լենինագան»: Այս երգի պաշտոնական տեսանյութը ցույց է տալիս Համասյանի 1995թ. երկրորդ դասարանի տարեվերջյան երաժշտական ներկայացումը Գյումրիում, ով այդ ժամանակ սովորում էր ժամանակավոր դպրոցում:

Երկրաշարժի ազդեցության մասին հիշատակվում է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են օրինակ«Երկրաշարժ» 2016թ., որը պատմում է հետաքրքիր պատմություններ Գյումրիում հուսահատ փրկվածների մասին և վերջին «Սպիտակ» 2018թ. ֆիլմը, որը պատմում է Գոռ անունով մի տղամարդու մասին, ով ետ է վերադառնում Մոսկվայից Սպիտակ, որպեսզի գտնի իր ընտանիքին

 
 

 
 
 

Հղումներ և բիբլիոգրաֆիա

 
 

[1] https://armeniasputnik.am/infographics/20161207/5709122/armenia-erkrasharj-spitak.html

[2] Vahanyan, Grigori. "Telehumanism" (30 Years after Spitak Earthquake December 7, 1998). Lambert Academic Publishing, 2018.

[3] Ibid

[4] Ibid

[5] https://literatur.thuenen.de/digbib_extern/dn056911.pdf

[6] https://armeniasputnik.am/infographics/20161207/5709122/armenia-erkrasharj-spitak.html

[7] Vahanyan, Grigori. "Telehumanism" (30 Years after Spitak Earthquake December 7, 1998). Lambert Academic Publishing, 2018.

[8]  Miller, Donald E, and Lorna Touryan Miller. Armenia: Portraits of Survival and Hope. University of California Press, 2003.

[9]  http://www.nssp-gov.am/spitak_eng.htm

[10] https://www.history.com/this-day-in-history/earthquakes-wreak-havoc-in-armenia

[11] Miller, Donald E, and Lorna Touryan Miller. Armenia: Portraits of Survival and Hope. University of California Press, 2003.

[12] https://www.rferl.org/a/1088188.html

[13] Vahanyan, Grigori. "Telehumanism" (30 Years after Spitak Earthquake December 7, 1998). Lambert Academic Publishing, 2018.

[14] https://www.mcclatchydc.com/latest-news/article24443344.html

[15] Ibid

[16] Ibid

[17] https://web.archive.org/web/20090327083447/http://www.stat-nkr.am/2000_2006/05.pdf

[18] https://www.evnreport.com/spotlight-karabakh/karabakh-movement-88-a-chronology-of-events-on-the-road-to-independence

[19] de Waal, Thomas (2003). Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War. New York: New York University Press. ISBN9780814719459.

[20] https://oilprice.com/Alternative-Energy/Nuclear-Power/Armenias-Aging-Metsamor-Nuclear-Power-Plant-Alarms-Caucasian-Neighbors.html

[21] Miller, Donald E, and Lorna Touryan Miller. Armenia: Portraits of Survival and Hope. University of California Press, 2003.

 

 

Charles Kelly (2002) Cold weather: an unrecognized challenge for humanitarian assistance, Global Environmental Change Part B: Environmental Hazards, 4:2, 79-81, DOI: 10.3763/ehaz.2002.0408

de Waal, Thomas (2003). Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War. New York: New York University Press. ISBN 9780814719459.

“Karabakh Movement 88: A Chronology of Events on the Road to Independence.” EVN Report, EVN Report, 26 Feb. 2018, www.evnreport.com/spotlight-karabakh/karabakh-movement-88-a-chronology-of-events-on-the-road-to-independence.

Lessons and Questions Emerge from Armenian Quake Author(s): Richard Monastersky Source: Science News, Vol. 135, No. 3 (Jan. 21, 1989), p. 43 Published by: Society for Science & the Public Stable URL: https://www.jstor.org/stable/3973507 Accessed: 13-10-2018 11:12 UTC

Miller, Donald E, and Lorna Touryan Miller. Armenia: Portraits of Survival and Hope. University of California Press, 2003.

Vahanyan, Grigori. "Telehumanism" (30 Years after Spitak Earthquake December 7, 1998). Lambert Academic Publishing, 2018.