Story Beyond The Ruins
 
 
 
 
 

Մեր պատմությունը

«Պատմություններ ավերակներից անդին»-ը բանավոր պատմության հավաքագրման ծրագիր է: Մեր նպատակն է պահպանել 1988թ. հայաստանյան երկրաշարժի ժամանակ և դրանից հետո գոյություն ունեցող հիշողություններն ու ապրած կյանքերը: Պատմությունները ներառում են գոյատևման հերոսական պատմություններից մինչև մարդու կյանքում բեկումնային պահերի վերաբերյալ պատմվածքներ: Մարդկանց հետ մեր անհատական զրույցների արդյունքում, մենք փորձել ենք ներկայացնել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո կյանքի իրական պատկերը: Մենք հույս ունենք, որ այս պատմությունները կհարստացնեն Հայաստանի պատմական ժառանգությունը և արտասահմանցի հյուրերին պատկերացում կտան այն հույժ կարևոր իրադարձության մասին, որը ուղի հարթեց դեպի մերօրյա ժամանակակից Հայաստանը: Ստորև մանրամասն կերպով ներկայացված է այս ծրագրի պատմությունը, թե ինչպես երկրաշարժի հանդեպ պարզապես սոսկ հետաքրքրությունից այն վերածվեց մի ծրագրի, որը մեզ տարավ Հայատանով մեկ և օգնեց մեզ հասկանալու, թե ինչ է նշանակում լինել հայ:

 
 
Այս ծրագիրը մեզ անհավանական հնարավորություն տվեց ավելի շատ բան իմանալու 30 տարվա վաղեմություն ունեցող մի իրադարձության մասին, որը դեռ այսօր էլ շարունակում է ազդել համայնքների վրա անտեսանելի ձևերով: Այս ճանապարհին մենք հանդիպել ենք բազմաթիվ հիանալի մարդկանց և լսել ենք բազում արտասովոր պատմություններ
— Մայքլ Չեն, STORIESBEYONDTHERUINS.COM համահեղինակ
DSC01064.JPG
 
 
 

Մեր թիմը

 
 
 
Մայքլ Չեն - «Պատմություններ ավերակներից անդին» ծրագրի համահիմնադիր, անգլերեն լեզվի ուսուցիչ-կամավոր

Մայքլ Չեն - «Պատմություններ ավերակներից անդին» ծրագրի համահիմնադիր, անգլերեն լեզվի ուսուցիչ-կամավոր

Մաքս Մոլթեր - «Պատմություններ ավերակներից անդին» ծրագրի համահիմնադիր, անգլերեն լեզվի ուսուցիչ-կամավոր

Մաքս Մոլթեր - «Պատմություններ ավերակներից անդին» ծրագրի համահիմնադիր, անգլերեն լեզվի ուսուցիչ-կամավոր

 
 
Արփինե Հովհաննիսյան – Հարցազրույցների պատասխանատու, ՀԱՀ ուսանող

Արփինե Հովհաննիսյան – Հարցազրույցների պատասխանատու, ՀԱՀ ուսանող

Աննա Արզումանյան – Ստեղծագործական աշխատանքների պատասխանատու, ՀԱՀ ուսանող

Աննա Արզումանյան – Ստեղծագործական աշխատանքների պատասխանատու, ՀԱՀ ուսանող

 
 
Ալեքս Ուելնա – Հետազոտական աշխատանքների պատասխանատու, անգլերեն լեզվի ուսուցիչ-կամավոր

Ալեքս Ուելնա – Հետազոտական աշխատանքների պատասխանատու, անգլերեն լեզվի ուսուցիչ-կամավոր

Նունե Հարությունյան - Խմբագիր

Նունե Հարությունյան - Խմբագիր

 
 
 
 
 

Աջակցել ծրագրին

«Պատմություններ ավերակներից անդին» ծրագիրն ամբողջությամբ գործում է կամավորական աշխատանքի շնորհիվ: Եթե դուք գտնում եք, որ այս ծրագիրը և կայքը իմաստալից են, ապա ծրագրին աջակցելու համար խնդրում ենք ձեզ մի փոքր հանգանակություն կատարել: Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն համագործակցում ենք «Փարոս» հիմնադրամի հետ այս ծրագրի ֆինանսավորման համար։

Դուք կարող եք նաև ձեր աջակցությունը ցուցաբերել՝ ծրագրում կամավորություն անելու միջոցով: Մենք փնտրում ենք խանդավառ մարդկանց, ովքեր կաջակցեն ծրագրում կայքի պահպանմանը, հարցազրույցների, թարգմանության և համագործակցության կառավարման գործերում: Խնդրում ենք սեղմել «Կամավոր», եթե հետաքրքրված եք նշված աշխատանքներից որևէ մեկով: